Վերոնիկանայնաղջնակնէր, ումհայացքումողբերգություն տեսա՝ առաջին անգամ Լիտվայում հանդիպածբազմաթիվ դատարկ դեմքերի մեջ․․․
Նա գրեթե ամեն օր գալիս է պրոբլեմատիկ ընտանիքների երեխաներիհամար նախատեսված ցերեկային կենտրոն։
Փորձեցի պատկերացնել նրա ընտանիքը, դժվարությունները, մտածկոտաչքերի պատճառը։ Ճաշից հետո մոտեցավ ինձ ու ասաց, որ մի քիչռուսերեն է կարողանում խոսել եւ ուզում է զրուցել ինձ հետ։ Ասացի՝խնդիր չկա, բայց թեւիցս քաշեց, ասաց, որ առանձին է ուզում խոսել․․․Ուրախացա՝ կարծելով, թե հիմա ինչ-որ "կարեւոր” բան կասի։ Իջանքտնակի նկուղը, որտեղ դասավորված էին հեծանիվներն ումարմնամարզության պարագաները։
Սկսեց մարզվել, պատմեց, որ չգիտի ինչ է ուզում դառնալ․ "Միգուցեերգչուհի, միգուցե դերասանուհի․․․ իսկ դո՞ւ ինչ ես ուզում դառնալ․․․"
Ասացի, որ արդեն "դարձել եմ” ժուռնալիստ, նյութեր-բան եմ գրում․․․
- Միգուցե ես էլ ժուռնալիստ դառնամ, հ՞մ․․․ հեռուստացույցով լուրերկհայտնեմ․․․