Երեկ Հ․ Պարոնյանի անվան թատրոնում Բամբիռ ռոք խմբի համերգն էր՝ ուղղված բնության պաշտպանությանը։ Համերգը կազմակերպվել էր ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այստեղից էլ սկսվում է աբսուրդը, որն անհանգստացրել էր մի շարք բնապահպանական շարժումների ակտիվիստներին։ Համերգից մոտ 30 րոպե առաջ "Թեղուտի պաշտպանության խմբի” ակտիվիստները հավաքվել էին Պարոնյանի անվան թատրոնի մուտքի մոտ՝ հանդիսատեսին տեղեկացնելու, "թե ինչ եղավ, երբ Տիգրան Սարգսյանը դարձավ բնության պաշտպան․․․”։
Էսօր Լիլիթն ու ես նկարում էինք ամպերի վրա: Երբեք մտքովս չէր անցել, որ ամպերին նկարված իմ պատկերները մյուսներն էլ կարող են տեսնել: Ու եթե սա ինձ հետ պատահեր փոքր տարիքում, խորը կհիասթափվեի` մտածելով, որ փաստորեն ամպերը միայն իմը չեն: Մի տեսակ գոհ էինք անձրեւի գալստով. մաքրել էր Աղբարաշենի տնակներն ու շագանակագույն դարձրել.. բայց մեզ ամպերն էին հետաքրքրում` արեւմուտքից ու հարավից միմյանց միացած ամպերը:
Սկզբում զմայլվում էինք գորշ ամպերի միջից երեւացող օզոնի պարզ ու ջրի պես հագեցնող գույնով, իսկ հետո ես թռչող բադ նկարեցի` մի մեծ քուլայով: Լիլիթը նայեց նկարիս, ծիծաղեց. թռչող բադն էնպես էր սլանում` իմ ծիծաղն էլ եկավ:
Մի օր հասկացա, որ ինձ զանգում են բոլոր նրանք, ում ես պետք եմ: Եւ ես զանգում եմ նրանց, ովքեր ինձ են պետք: Հենց էդ օրն էլ զզվեցի մի քանի բաներից: Բոլորը գործածում են ինձ մինչեւ վերջ. այնքան, ինչքան թույլ կտամ: Եւ եթե մինչ ստրկանալու աստիճան էլ թույլ տամ, ամոթները կորցրած կգործածեն անձս` իր բոլոր դրսեւորումներով: Իսկ ես միշտ պատրաստ եմ գործածել մյուսներին այնքան, որքան գործածվում են: Եւ եթե մեկը ստրկանա էլ իմ առջեւ, ամոթս կորցրած` ինձ հարմարավետ կզգամ:
Եւ անձը, որքան ավելի շատ գործածելի է (անհատական, գործնական, պաշտոնական, ընկերական, հարեւանական, հարազատական, սեռական եւ մնացած ասպեկտներում), այնքան ընդունելի: Իսկ նա, ով "ոչ մեկին պետք չէ”, քշված է հոտից: Հոտ, որ երբեմն անվանվում է քաղաքացիական, այսինքն կապիտալիստական հասարակություն:
Էէէէէէէէէհ, էլի ուշացա, բայց ոչ մի դեպքում երթուղային չեմ նստի: Դե լավ հա, …ի դասը չի՞. մի 15-20 րոպե էլ կուշանամ: Էս ականջակալներն ինչու են անընդհատ խճճվում: Նյարդայինանում եմ:
«Say one, more word, I double dare you (bring it on)
It’s my world, you’re in it, it’ll take you down in a minute…» … տեսնես մի օր C.O.B.-ը կգա՞ Հայա
... Читать дальше »
Գիշերվա ժամը երկուսն էր, ղեկավարս Զեհրային բերեց մեր տուն: Եվրոպական ձեւերով բարեւեցինք, բայց արեւելյան ազգերին բնորոշ ջերմությամբ թեյեցինք ու խոսեցինք ողջ գիշեր: Թուրքի նկատմամբ կոմպլեքս ունեի: Թուրք տեսել էի, շփվել էի, խմել էի հետը, բայց ապրե՞լ…այս միտքն ինձ նույնիսկ գիշերները հանգիստ չէր տալիս: Մինչ Զեհրայի գալը ես հպարտությամբ դարակներից հանել էի բոլոր հայկական հուշանվերները ու տարածել տնով: Սենյակիս դռան բռնակից էլ հայկական դրոշ էի կապել:
Վերջերս հայտնաբերեցի, որ Windows 7-ում թղթապանակ կարելի է պատրաստել նաև շատ հեշտ եղանակով: Օրինակ եթե էկրանի վրա ուզում եք ստեղծել նոր թղթապանակ, ապա պետք է մկնիկի աջ click անել, ընտրել New, հետո Folder: Սակայն դա կարող եք անել նաև սեղմելով... Читать дальше »