Воскресенье, 13.07.2025, 09:32
Բարի գալուստ Гость

Էդիկ Նահատակյան Բլոգ

Գլխավոր » 2012 » Май » 11 » Հասկանո՞ւմ եք, մարդիկ ապրում են միմյանց սպանելու հաշվին
23:29
Հասկանո՞ւմ եք, մարդիկ ապրում են միմյանց սպանելու հաշվին

Մի օր հասկացա, որ ինձ զանգում են բոլոր նրանք, ում ես պետք եմ: Եւ ես զանգում եմ նրանց, ովքեր ինձ են պետք: Հենց էդ օրն էլ զզվեցի մի քանի բաներից: Բոլորը գործածում են ինձ մինչեւ վերջ. այնքան, ինչքան թույլ կտամ: Եւ եթե մինչ ստրկանալու աստիճան էլ թույլ տամ, ամոթները կորցրած կգործածեն անձս` իր բոլոր դրսեւորումներով: Իսկ ես միշտ պատրաստ եմ գործածել մյուսներին այնքան, որքան գործածվում են: Եւ եթե մեկը ստրկանա էլ իմ առջեւ, ամոթս կորցրած` ինձ հարմարավետ կզգամ:

Եւ անձը, որքան ավելի շատ գործածելի է (անհատական, գործնական, պաշտոնական, ընկերական, հարեւանական, հարազատական, սեռական եւ մնացած ասպեկտներում), այնքան ընդունելի: Իսկ նա, ով "ոչ մեկին պետք չէ”, քշված է հոտից: Հոտ, որ երբեմն անվանվում է քաղաքացիական, այսինքն կապիտալիստական հասարակություն:

Ճիշտ հասկացեք, բոլորովին "դիմացինի մասին մտածելու” կամ "հայրենասիրաբար նվիրվելու” կոչեր չեմ անում: Չեմ ասում բարեգթություն ցուցաբերեք եւ սիրեք ողջ մարդկությանը, չէ: Ասում եմ մի բան, որ կա ու կլինի: Ու երեւի մեզնից կախված չէ:

Ուղղակի ֆեյսբուքներում, աշխատավայրերում, փողոցներում, մեքենաների ու տրանսպորտի մեջ, փաբերում, համերգասրահներում, ռեստորաններում, սաունաներում եւ մեր տներում ամենատարբեր շփումներից հետո, արժե մի անգամ նստել ու էս մասին մտածել… Հասկանո՞ւմ եք, մարդիկ ապրում են միմյանց սպանելու հաշվին:

Просмотров: 498 | Добавил: Edo(Admin) | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Այցելուների քանակը
Մինի պրոֆիլ
Բարև Ձեզ, Гость!
Ձեր անունը : Гость
 խումբը: Гости
Ձեր ID: 0
Դուք այստեղ եք: օր

Իմ Էջը Ավելացնել Նյութ
խմբագրել տեղեկությունը Գրել հաղորդագրություն հաղորդագրություն

Block title
Այցելեք մեր կայք
Որոնել
Գովազդ
Օրացույց
«  Май 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 8
Մինի Չատ
ok
Flying Icon
Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Օն լայն ընդհանուր



Ով է մեզ այսօր այցելել?
Կայքի ընկերները

Sovorir.Do.Am
xNet.am

Բարի գալուստ 

_______________