Суббота, 12.07.2025, 07:56
Բարի գալուստ Гость

Էդիկ Նահատակյան Բլոգ

Գլխավոր » 2012 » Май » 11 » “Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ․․․”
23:35
“Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ․․․”


"Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ․․․”,- երգելով մի բան էլ էստեղ գրեմ։  Երկար ժամանակ ա՝ ձեռքս չի գնում մի բան ստեղնահարեմ, բայց էսօր պիտի գրեմ հետո քնեմ։
Լիտվան արդեն հարազատացել ա ինձ փաստորեն․ անկախ իմ կամքից՝ էս երկիրը բարեհաջող գտնվեց իմ հանդեպ։ Ու հենց փողոցներն, ավտոբուսը, կամուրջն ու եկեղեցին սկսեցին մտածել ինձ պես, էլ չկարողացա իրենց մասին գրել։
Գրելը մի տեսակ բամբասելու նման բան ա․ եթե բամբասելու օբյեկտն ինձ հարազատ չի, հեշտ ա բամբասել, այ երբ հարազատանում ա․․․
Երբ ցերեկային կենտրոնի սոցաշխատողն ինձ ասում էր, որ էրեխեքս լկստված են, ժպտում էի․․․ Էսօր էրեխեքիս գրադարանում հանդիպեցի․ լկստված էին ։Ճ գրադարան եկած բոլոր "նորմալ” ընտանիքների "նորմալ”, սովորող, դաստիարակված էրեխեքից հազար անգամ խելացի։ Մեկ-մեկ էլ էնքան սրամիտ են, որ նույնիսկ "դասական լրագրողները” (էս արտահայտությունն էսօր ֆեյսբուքի ստատուսներից մեկում կարդացի։Ճ) իրար կծելուց էդքան չեն կարողանա սրամտել։ Լավն են էլի էրեխեքս․․․
Բայց էսօր դա էլ մի կողմ․ գրադարանից տուն գալիս զգում էի, որ մի բան էն ա, մեկ էլ սպիտակավուն գետնին սեւ կետիկներ հայտնվեցին․․․ ես ավելի ու ավելի զգացի, որ մի բան էն ա․․․
Երբ ավտոբուսից իջա, անձրեւն եկել էր ինձ դիմավորելու․ ինչքան ուրախացա՝ իրեն Լիտվայում տեսնելով։ Երբեք մտքովս չէր անցնի, որ կգար կհասներ էստեղ։ Տենց կարոտած, ուրախացած միասին քայլեցինք․․․ էնքան քայլեցինք ու էնքան խոսեցինք․ մեկ ինքը՝ ԹՊ-ԹՐՊ, մեկ ես՝ ՔՍԹ-ՔԹ-ՔՍԹ․․․
Հա, ի դեպ, չմտածեք թե անձրեւս հարազատ չի դրա համար բամբասեցի,  ուղղակի Սարդիս շատ էի կարոտել ու Անուշի համար երգում էի․
"…ուր են քեզ, ուր են տանում անձրեւի կաթիլները խելագար”
Լուս․՝ Սամվել Սեւադայի

Просмотров: 521 | Добавил: Edo(Admin) | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Այցելուների քանակը
Մինի պրոֆիլ
Բարև Ձեզ, Гость!
Ձեր անունը : Гость
 խումբը: Гости
Ձեր ID: 0
Դուք այստեղ եք: օր

Իմ Էջը Ավելացնել Նյութ
խմբագրել տեղեկությունը Գրել հաղորդագրություն հաղորդագրություն

Block title
Այցելեք մեր կայք
Որոնել
Գովազդ
Օրացույց
«  Май 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 8
Մինի Չատ
ok
Flying Icon
Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Օն լայն ընդհանուր



Ով է մեզ այսօր այցելել?
Կայքի ընկերները

Sovorir.Do.Am
xNet.am

Բարի գալուստ 

_______________