Էէէէէէէէէհ, էլի ուշացա, բայց ոչ մի դեպքում երթուղային չեմ նստի: Դե լավ հա, …ի դասը չի՞. մի 15-20 րոպե էլ կուշանամ: Էս ականջակալներն ինչու են անընդհատ խճճվում: Նյարդայինանում եմ:
«Say one, more word, I double dare you (bring it on)
It’s my world, you’re in it, it’ll take you down in a minute…» … տեսնես մի օր C.O.B.-ը կգա՞ Հայաստան: Բայց, որ գա, երևի մի քանի հոգի կլինեն համերգին: Ինչ ծիծաղելի կլինի : Զարմանում եմ Նարինեի վրա. մարդ ինչպես կարող է Պարոնյան փողոցից համալսարան հասնելու համար երթուղային տաքսի նստել:
Փախստականների նյութը որ գրեմ, ահագին լուրջ գործ կանեմ: Եթե չեմ սխալվում Չարբախում փախստականների հանրակացարաններ կան: Այսինքն մի օր պետք է հանդիպեմ նրանցից մի քանիսի հետ: Սաթին էլ կասեմ, որ ֆոտոխցիկն ու կամերան հետը վերցնի, որ ինքն էլ նկարի: Իրանցիներն էլի լցվել եմ Հայաստան: Հիմա էլ Նովրուզ- Բայրամը չի. ինչ են ուզում իմ երկրից: Որ կողմ շրջվում ես, իրանցիներ են: Բայց շատ գեշ են է: Հաաաաաա, սրանք երևի ոչ թե պարսիկներ են, այլ Իրանում բնակվող ադրբեջանցիներ. դրանք արտաքինով շատ են տարբերվում: Այնպես են նայում, կարծես Իրանում նրանց երբեք բախտ չի վիճակվել աղջիկ տեսնելու: Էլի մոռացա գիրքս գրադարանին հանձնել:
Տեսնես մեկ ամիսը լրացե՞լ է, որ գիրքը ուշացնում եմ: Այս անգամ իրոք Իսահակյանի գրադարանից օգտվելու իրավունքից կզրկեն: Լավ, ոչինչ, քրոջս անունով գիրք կվերցնեմ: Ի՞նչ անեմ. Մետրո նստեմ, որ ավելի շուտ հասնեմ համալսարան, թե ոտքով շարունակեմ ճանապարհս: Մեկ է. երկու դեպքում էլ ուշանալու եմ: Ոտքով կգնամ: Այս մարդուն միշտ Թումանյան փողոցում տեսնում եմ: Երևի հենց այս շենքերից մեկում է ապրում: